Տեսանյութում ներկայացված է հարցազրույց ֆրանսիացի հանրահայտ փիլիսոփա Միշել Ֆուկոյի (1926-1984) հետ : Մ. Ֆուկոն, ունենալով նաև կլինիկական հոգեբանի կրթություն, իր աշխատություններում մեծ հետաքրքրություն է արտահայտում հոգեբանական, հոգեախտաբանական և հոգեբանության փիլիսոփայության հիմնահարցերի շուրջ:
Այս հարցազրույցը (1965 թ.), որ վարում է մեկ այլ ֆրանսիացի խոշոր փիլիսոփա Ալեն Բադիուն (ծնվ. 1937), հոգեբանության ֆենոմենը այլ գիտաճյուղերի շարքում վերասահմանելու, դրա առարկան և զարգացման ներուժը փիլիսոփայական տեսանկյունից վերաիմաստավորելու փորձ է: Այն մեծ հետաքրքրություն է ներկայացնում հատկապես այն իմաստով, որ Մ. Ֆուկոն այստեղ համալիր և հակիրճ կերպով ներկայացնում է դրույթներ, որոնք այժմ համընկնում են ընդհանուր վերցրած ֆրանսիական ժամանակակից հոգեբանական դպրոցի՝ հոգեբանության առարկայի, դրա տեղի և դերի նկատմամբ ունեցած գաղափարների հետ : Հարցազրույցը հետաքրքիր տեսանկյուն է զարգացնում՝ ընդգծելով հոգեվերլուծության զարգացման կարևորությունը առհասարակ հոգեբանության զարգացման համար (ինչը ևս արդի ֆրանսիական հոգեբանական տեսության հիմնաքարերից է) :
Հարցազրույցը ֆրանսերենից թարգմանել է Լիլիթ Մնացականյանը, ենթագրերը՝ Վահե Բուդումյանի:
Հարցազրույցի տեքստը տե՛ս հետևյալ հղումով՝