Ըստ Հոգեբուժական օգնության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 14-րդ կետի՝ բժշկական (կլինիկական) հոգեբան կարող
է հանդիսանալ բարձրագույն հոգեբանական կրթություն ստացած և հոգեկան առողջության
ոլորտում հետդիպլոմային կրթություն ստացած բժշկահոգեբանական ծառայություններ իրականացնող
ֆիզիկական անձ [http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=87142]: Հայաստանում իրականացվող հոգեբանական այլ ծառայությունների մասին սահմանված օրենք դեռևս չկա:
Saturday, January 16, 2016
Friday, January 15, 2016
ՏՈՏԵՄ ԵՎ ՏԱԲՈՒ, Զ. ՖՐՈՅԴ
«Տոտեմ և տաբու»-ն Զիգմունդ Ֆրոյդի աշխատությունն է, որն առաջին անգամ հրատարակվել է 1913 թ.: Գիրքը կազմում են չորս՝ իրարից անկախ էսսեներ, որոնք համապատասխանում են գրքի գլուխներին: Այդ էսսեները տպագրվել են «Imago» ամսագրում 1912-1913 թթ.:
Գրքի նախաբանում ասվում է. «Տաբուն դեռևս գոյություն ունի մեր մեջ՝ չնայած ընկալվում է բացասաբար և փոխադրվում է այլ բովանդակությունների վրա. այն իր հոգեբանական բնույթով ոչ այլ ինչ է, քան Ի. Կանտի «կատեգորիկ իմպերատիվը»»:
ԵՐԱԶՆԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, Զ. ՖՐՈՅԴ
«Երազների մեկնաբանությունը
«Արքայական ճանապարհն» է հոգեկան կյանքի անգիտակցականի ճանաչողության համար»:
Զ. Ֆրոյդ «Երազների մեկնաբանություն»
Subscribe to:
Posts (Atom)